Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2010 12:07

Այսօր տեղի է ունեցել 20 շաբաթ մարման ժամկետով պետական  կարճաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 166 մլն 925 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 066 մլն 925 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 969 388 916 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1200 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2000 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply