Փոթորիկներ ԱՄՆ-ի արևելքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2010 11:26

ԱՄՆ-ի արևելքում ուժեղ փոթորիկներ են: Նյու Յորքի ավելի քան 30 հազար բնակիչներ մնացել են առանց լույսի: Հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառով Լու Գուարդիա և Ջոն Քենեդիի անվան օդակայաններում հետաձգվել են չվերթերը: Իսկ Ջորջիա նահանգում քամու արագությունը հասել է ժամում 210 կմ, վնասվել են էլեկտրահաղորդակցման գծերը, հեղեղվել են ճանապարհները: Այժմ նահանգում փակվել են  դպրոցները:Տեղեկացվում է 1 զոհվածի մասին: Տասնյակ մարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply