Ստորջրյա թունելի 20-ամյակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 11:11
Եղանակի անբարենպաստ պայմանները չխանգարեցին Ֆրանսիային և Անգլիային` նշելու հոբելյանական տարեդարձը` Լա Մանշ թունելի 20-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին աշխատավորները, ովքեր 20 տարի առաջ ավարտեցին թունելի շինարարությունը: Հանդիպումն անցավ նեղուցի մոտակայքում:
Ստորջրյա միջանցքի գաղափարը մտահղացել է ֆրանսիացի ճարտարագետ Ալբերտ Մաթիե Ֆավիեն` ավելի քան 2 դար առաջ. մտահղացումը հարազատ էր նաև Նապոլեոնին: Սակայն այդ ժամանակ գաղափարը կյանքի կոչելուն խանգարեցին քաղաքական հանգամանքները: Շինարարությունը սկսվեց 1987 թվականին, առաջին գնացքները ուղղություն վերցրին միայն 1994 թվականին: Այժմ սա ժամանակակից երկուղի թունել է`51 կմ երկարությամբ: Սա թույլ է տալիս Եվրոպայի մի մայրաքաղաքից մյուսը տեղափոխվել երկուսուկես ժամի ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
