Այս տարվա 9 ամսիներին ԼՂՀ է այցելել 7 հազար զբոսաշրջիկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2010 11:02
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. անցած 9 ամսիների ընթացքում ԼՂՀ են այցելել ավելի քան 7000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը զգալիորեն գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:
Այս տվյալները վկայում են այն մասին, որ ամեն տարի աշխարհում աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը: Զբոսաշրջիկներին գրավում են հնագույն պատմական հուշարձանները, հիասքանչ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ  էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները: Սակայն, երկրի հիմնական հարստությունը, ըստ նրանց, բարյացակամ և հյուրասեր մարդիկ են:
Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԵՄ երկրների, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Վրաստանի քաղաքացիները և այլն:
Շատ օտարերկրացիներ այցելում են ԼՂՀ մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Այս տարի առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի ևԿոտ Դիվուարի քաղաքացիներ: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը:
Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դ.), Դադիվանքի (IV դ.) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան,ինչպես նաև Ականաբերդ, Լևոնաբերդ, Բերդաքար, Ասկերան, Թումասաբերդ հին հայկական ամրոցներ և այլն:
Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply