Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը դարձել է ալյուրի բիզնեսի մենատերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2010 10:37

Ադրբեջանում հացի գնի վերջին թանկացումը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանի գրեթե կեսին տիրող արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել նաեւ ալյուրի բիզնեսը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հայտնել է իշխանությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ այսուհետեւ ալյուրի բիզնեսով Ադրբեջանում զբաղվելու է միմիայն Հեյդարովին պատկանող «Յալե» ընկերությունը: «Երկար ժամանակ է, ինչ այդ բնագավառն ամբողջությամբ իր հսկողության տակ առնելու համար ջանք թափող «արտակարգ նախարարը» վերջապես հասել է նպատակին:

Դրա հետ կապված՝ Հեյդարովը մի քանի շաբաթ առաջ ամենաբարձր մակարդակով համաձայնություն է ստացել»,- նշել է աղբյուրը: Ըստ աղբյուրի` Հեյդարովի կողմից ալյուրի բիզնեսը ձեռք բերելուց հետո, «Յալե»-ն սկսել է շուկայում թելադրել իր գները, ինչի արդյունքում ալյուրի եւ հացամթերքի գներն Ադրբեջանում 15-20 տոկոսով բարձրացել են:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply