Աշխարհը ցնցած Wikileaks-ի գետնափոր անմատչելի ամրոցը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2010 0:23

Համաշխարհային մասշտաբի գաղտնի նյութեր հրապարակած Wikileaks-ի շտաբ-գրասենյակը զարմացրել է բոլորին՝ իր անսովոր տեղով եւ պայմաններով։

Թուրքական Internethaber-ը ներկայացնում է Շվեդիայի մայրաքաղաքի հարեւանությամբ 30 մետր խորության տակ գտնվող Wikileaks-ի գրասենյակի լուսանկարները, որը կառուցվել է սառը պատերազմի  տարիներին եւ 2008-ին ձեւափոխվել Pionen ընկերության կողմից։

50 սմ հաստությամբ երկաթե դռնից այն կողմ բացվում են հատուկ սարքավորումներով կահավորված սրահները՝ հոսանք արտադրող գեներատորով, ջեռուցման, ազդանշանային եւ արտաքին աշխարհը տեսնելու համակարգերով։ Wikileaks-ի շտաբ-գրասենյակը պահպանվում է ամեն տեսակ զինված հարձակումներից։

Շվեդիայի տարածքում 2300 կմ երկարությամբ օպտիկա-մանրաթելային ինտերնետ կապ տրամադրող եւ Wikileaks-ի սերվերի ապահովող Bahhanof ընկերության տնօրեն Ջոն Քարլունգը նշել է, թե իրենք հպարտություն են զգում, որ ծառայություն են մատուցում Wikileaks-ին։

http://news.am

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply