21-րդ դարի 200 նշանավոր հայերի կենսագրականները` մեկ գրքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2009 15:01

26Լույս է տեսել Ռոբերտ Բախչաջյանի «21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր.  ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքը, որտեղ ներկայացված են 200 հայ անվանի անհատների, գիտության և մշակույթի գործիչների կենսագրությունները:

Գիրքը երկլեզու է` հայերեն և անգլերեն, հրատարակվել է 400 օրինակով:

Այն հրատարակվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում 2003-ին հիմնված «Հայկական կենսագրական կենտրոն» մշակութային ընկերության ջանքերով:

«Շատ հաճախ ափսոսանք եմ ապրել, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ինչպես հայրենակիցները, այնպես էլ օտարներն անտեղյակ են ժամանակակից նշանավոր հայերի գործունեությանը»,-ասում է Բախչաջյանը` բացատրելով նման գիրք հրատարակելու անհրաժեշտությունը:

Ըստ Բախչաջյանի` կենսագրականները կազմվել են «Հայկական կենսագրական կենտրոնի» կազմած հարցաթերթերի պատասխանների հիման վրա, օգտագործվել են նաև տեղեկատվական բաց աղբյուրների տվյալները: «21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր, ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքը, ինչպես տեղեկացնում է «mindiaspora.am» կայքը, մատենաշարի առաջին հատորն է:

Դիտվել է 4389 անգամ:
Print Friendly

Leave a Reply