Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունը Հայաստանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2010 20:32

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պետ Արդեշիր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությունը: Նրանց այցը կազմակերպվել է տարեսկզբին Հայաստանում մեկնարկածՍահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է լայնածավալ միջոցառումներ սահմանային երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մաքսակետերում ծառայություն իրականացնող համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Պատվիրակության անդամները նախ պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ, ստորագրել երկկողմ համագործակցության փաստաթղթեր, այդ թվում համաձայնագիր` տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, ապա մեկնել հայ-իրանական սահման` Մեղրիի մաքսակետ` տեղում ծանոթանալու ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին. “Մաքսային հարցերով համագործակցության առումով Իրանը Հայաստանի ակտիվ գործընկերն է համարվում: ՀՀ վարչապետի` այս տարի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ քննարկվել էին հայ-իրանական սահմանակետի բարեփոխման հարցերը և իրանական կողմին առաջարկվել էր այցելել Հայաստան”,- լրագրողներին փոխանցել է Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply