Սարկոզին զզվում է Թուրքիայի դրոշից. Wikileaks
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 23:15
Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվել Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մի դեպքից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինը, Քլինթոնին ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե Սարկոզիի շրջապատը ամեն ինչ անում են, որ նրան երջանկացնեն։
Wikileaks-ի հրապարակած փաստաթղթում Ռիվկինը հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը գունավորվել էր Թուրքիայի դրոշի գույներով, եւ իմանալով Սարկոզիի ակնհայտ հակաթուրքական տրամադրությունները, նրա օդանավը փոխել է ուղղությունը, որպեսզի Ֆրանսիայի նախագահը չտեսնի թուրքական դրոշի գույներով Էյֆելյան աշտարակը։






Facebook
Tweet This
Email This Post
