Ալիեւը վերջին պահին հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2010 23:07

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վեջին պահին հրաժարվել է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը:

NEWS.am-ին դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Ալիեւը մերժել է, որովհետեւ չի կարողացել բացատրություն գտնել ամբիոնից իր ելույթի եւ իր անունից արված հայտարարության միջեւ առկա հակասությունների համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր նախաձեռնել էին հանդիպումը, տարակուսած են:

Դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:

NEWS.am

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply