Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2010 20:20

Ի պատասխան լրատվության որոշ միջոցների հարցումների հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտված Ն.Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ ՙԿոշ՚ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաև դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ: Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` ՙՊատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով՚:
Լրատվության առանձին միջոցների և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև դատապարտյալի ՙճակատագրով՚ իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ և պարզ գործառույթը քաղաքականացնելուց:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ լրատվության առանձին միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, քրեակատարողական վարչության կողմից նախօրեին հայտարարվել էր, որ դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս անվտանգության նկատառումներով, որևէ աղերս չունի իրականության հետ: Քրեակատարողական վարչության կողմից լրատվության որևէ միջոցի նման տեղեկություն չի տրամադրել:

ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply