Hurriyet. Ալիեւի խոսքերի պատճառով Թուրքիան Ղարաբաղյան խնդիրը այլեւս չի դնի նախապայման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 20:04
Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի առաջացրած փոթորիկը կարծես հանդարտվում է եւ արդեն նշմարվում են նոր քաղաքական զարգացումներ։ Մասնավորապես, Թուրքիայի հետ կապված փաստաթղթերը լրջորեն կանդրադառնան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հռչակած «զրո խնդիր» սկզբունքին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն:
Թուրք վերլուծաբանը մեկնաբանել է Wiklileaks-ի փաստաթղթերի ազդեցությունը Թուրքիա-Իրան, Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Բալկանյան երկրներ, Թուրքիա-Արեւելյան երկրներ հարաբերություններին։ Նա անդադարձել է հրապարակած փաստաթղթերին՝ կարեւորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցները ամերիկացի պաշտոնյաների հետ, որտեղ Ալիեւը թուրքական կառավարության հասցեին բավականին խիստ արտահայտություններ է թույլ տվել։
«Անկասկած, դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են։ Արդեն տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այլեւս նախկինի պես խիստ չեն կարող լինել»,-նշել է Գյուրջանլըն՝ ընդծելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը արդեն ավելի հեշտ կլինի:
Նշենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի մեջ հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի միջեւ 2010-ի փետրվարի 25-ին տեղի ունեցած հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակությունում:
Մասնավորապես, թուրքական մամուլում Ադրբեջանի նախագահի խոսքերը բնորոշվել են, որպես թիկունքից հարված Թուրքիային։
Wikileaks-ի փաստաթղթերում ներկայացվում է, որ Ալիեւը, Բըրնսի հետ զրույցի ընթացքում նշել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։






Facebook
Tweet This
Email This Post
