Ուորհոլի կտավը վաճառվեց 530 հազար դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 17:29
Նիդերլանդների թագուհի Բեաթրիքսի դիմանկարը, որի հեղինակը Էնդի Ուորհոլն է, վաճառվել է Ամստերդամում Christie’s աճուրդում ավելի քան 400 հազար եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է AFP-ն: Աճուրդային տան ներկայացուցիչ Մաարտեն վան Ջիյնը մասնավորեցրել է, որ նկարը վաճառվել է 409 հազար եվրո գնով, ինչը համարժեք է 530 հազար դոլարին: Նա հավելել է, որ նկարի տերը դարձել է հոլանդական ընկերությունը, որը զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ: Փոփ արվեստի վարպետ Ուորհոլը Բեաթրիքսի դիմանկարը նկարել է 1985 թվականին,: Դիմանկարը ներառված է «Կառավարող թագուհիներ» շարքում: Այս շարքում են Ելիզավետտա Երկրորդը, Դանիայի թագուհի Մարգարետ երկրորդը և Սվազիլենդի թագուհի Նտոմբա Տվալան: Ջիյնի խոսքով` վաճառված լոտը կներկայացվի Ամստերդամի պետական թանգարանում:






Facebook
Tweet This
Email This Post
