Ավիավթար Իրանում. 17 մարդ մահացել է, ևս 19-ը` վնասվածքներ ստացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2009 14:26

1-1117 մարդ մահացել և 19-ը վնասվածքներ է ստացել Իրանի հյուսիս-արևելքում` Մեշխեդ քաղաքում տեղի ունեցած ավիավթարի պատճառով· ինքնաթիռում եղել է 170 ուղևոր: Թեհրան-Մեշխեդ չվերթն իրականացնող «Իլ-62»-ը վթարի է ենթարկվել երեկ` Երևանի ժամանակով 18:30-ին:

Ինչպես հաղորդում է www.vesti.ru կայքը, ինքնաթիռը վայրէջքի պահին անիվներից մեկի բռնկման պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և բախվել օդանավակայաինի  բետոնից ցանկապատին ու բռնկվել: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ ինքնաթիռի քթային մասն ամբողջությամբ վնասվել է:

Այժմ իրանական իշխանությունները հետաքննում են «Արիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառները:

Սա վերջին 15 օրվա ընթացքում արդեն 2-րդ խոշոր օդային աղետն է Իրանում: Հուլիսի 15-ին կործանվեց Թեհրան-Երևան չվերթն իրականացնող «Տու 154» ինքնաթիռը, զոհվեցին բոլոր 168 ուղևորները:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply