ԱՄՆ-ի պետքարտուղարություն. Քլինթոնը չի հրամայել իր աշխատակիցներին լրտեսել ՄԱԿ-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 17:10
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները հավաստել են , որ պետքարտուղար Քլինթոնը երբեք չի հրահանգել իր աշխատակիցներին` ՄԱԿ-ի դիվանագետներին լրտեսել»: Այս հայտարարությունը հաջորդել է WikiLeaks-ի համապատասխան հրապարակմանը: Ասանջը հայտարարել է.«Քլինթոնը պետք է պաշտոնաթող լինի, եթե հայտնաբերվի, որ պատասխանատու է ՄԱԿ-ի դիվանագետներին լրտեսելու կարգադրության համար»: Ի դեպ, ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ ամերիկացի դիվանագետները հետախուզական գործառույթներ չեն իրականացրել և իրենց ծառայությունների պարտավորությունների շրջանակից դուրս չեն եկել: «Սա ծիծաղելի է և ոչ ստույգ: Հետախուզության աշխատակիցները իրենց հետաքրքրող հարցերով դիմում են մեզ: Այս նամակը ոչինչ չի փոխում և դիվանագետներից չի պահանջում անել այլ բան»,- Վաշինգտոնում հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:






Facebook
Tweet This
Email This Post
