Պուտին- ԱՄՆ. Կամ սպառազինությունների կրճատում կամ սպառազինությունների մրցավազք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 16:40
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ամերիկյան CNN հեռուստաալիքի մեկնաբան Լարի Քինգի հարցազրույցում ԱՄՆ-ին սպառնացել է սպառազաինությունների նոր մրցավազքով, եթե չվավերացվի սովորական զենքի չտարածման համաձայնագիրը: ՌԴ վարչապետի խոսքով` Վաշինգտոնը հրաժարվել է վավերացնել սովորական զենքի չտարածման համաձայնագիրը, ինչը ստիպում է Մոսկվային հզորացնել միջուկային ներուժը: «Սա մեր ընտրությունն չէ: Մենք դա չենք կամենում: Սակայն դա մեր իշխանության իրավասության տակ չէ»,- հայտարարել է ՌԴ վարչապետը: Բնութագրական է, որ Մոսկվան պնդում է համաձայնագրի ստորագրումն այն ձևակերպումներով, որոնք Վաշինգտոնին ձեռնտու չէ: Անդրադառնալով WikiLeaks-ի հրապարակումներին`Պուտինը ասել է, որ դա աղետ չի համարում: .«Դիվանագիտական ծառայություններին հարկ է առավել ուշադիր վերաբերել իրենց մեկնաբանությունների գաղտնիության ապահովմանը»,- ընդգծել է Պուտինը:






Facebook
Tweet This
Email This Post
