2010թ. դեկտեմբերի 1, Աստանա. Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 16:11
2010 թվականի դեկտեմբերի 1-ին Աստանայում` ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում `ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը համաձայնության են եկել այն հարցում, որ վճռական գործողություններ ձեռնարկելու ժամանակն է, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ առումով նրանք իրենց համաձայնությունն են դրսևորել Մոսկվայում 2008 թվականի նոյեմբերի 2-ի` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների , ինչպես նաև Աստրախանում 2010 թվականի հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունների հանդեպ:Նրանք համաձայնության են եկել, որ բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը կապահովի տարածաշրջանում ժողովուրդների անվտանգությունը և կայունությունը, և սա նրանց հաշտության եզակի հնարավորությունն է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ջանքերի առումով` միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև Դմիտրի Մեդվեդևի, Նիկոլա Սարկոզիի և Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա, որոնք արվել են Ակվիլում 2009 թվականի հուլիսի 10-ին և Մուսկոկում 2010 թվականի հունիսի 26-ին:
Համանախագահող 3 երկրները իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, ովքեր որոշումներ են ընդունում` անհրաժեշտ խաղաղ կարգավորման համար: Նրանք կոչ են արել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին նոր ներուժով կենտրոնանալ վիճահարույց հարցերի կարգավորման վրա: Մթնոլորտի բարելավման համար նրանք դիմել են կողմերին, որ նրանք հավելյալ քայլեր ձեռնարկեն հրադադարի կարգը ամրապնդելու և բոլոր ոլորտներում վստահության հասնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
