Բժշկական յուրահատուկ դեպք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 15:28
Ֆրանսիացի բժիշկները պրոֆեսոր Ֆիլիպ Դարտևիլի ղեկավարությամբ Փարիզի մերձակայքում գտնվող` Մարի Լանլոնգի անվան բժշկական կենտրոնում առաջին անգամ վիրահատական ճանապարհով վերականգնեցին շնչափող:Վիրահատված մարդը քաղցկեղով հիվանդ էր. բժիշկների միջամտության խնդիրը պարզ չէր: Պրոֆեսոր Դարտևիլի խոսքով` սա վիրահատական ճանապարհով շնչափողի արհեստական փոխարինիչ տեղադրելու առաջին հուսալի փորձն էր:Տարածված է այն կարծիքը, որ շնչափողի ուռուցքը մահացու է, քանի որ այն հանգեցնում է ասֆիքսիայի` հեղձման: Այժմ այս հաջող մեթոդը հարյուրավոր ուռուցքային հիվանդներին հուսալի երաշխիք է տալիս: Նմանօրինակ մեթոդներ մշակում են 2004 թվականից: Հիմնական խնդիրը շնչափողի հուսալի փոխարինիչի ստեղծումն էր, որը բաղադրվում է հիվանդի հյուսվածքներից. այս կերպ բացառվում է վանման հնարավորությունը:Այսպես, շնչափողի փոխարինիչը այս անգամ ստացել են նախաբազկի հյուսվածքից: Մինչ տեղադրումը այն հատուկ ամրացրել են կռճիկներով, ինչը դարձել է շնչափողի յուրօրինակ նմանօրինակ:






Facebook
Tweet This
Email This Post
