Փարավոնների կոհորտայում ներառվել է ևս մեկ կին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 15:05
Շվեդիայի Գետերբուրգի համալսարանի գիտնական Մարիա Նիլսոնը իր աշխատանքում Հին Եգիպտոսի պատմությանը վերաբերող նոր վարկած է առաջ քաշել: Այսպես, նրա կարծիքով` Ալեքսանդր Մեծի մահվանից հետո Արսինոյա Երկրորդը երկիրը ղեկավարել է որպես կին- փարավոն:
Այս եզրակացությունները հիմնված են յուրօրինակ թագի ուսումնասիրությունների վրա: Նիլսոնը կարծիք է հայտնել, թե թագի խորհրդանիշերը թույլ են տալիս ենթադրելու , որ Արսինոյա Երկրորդը իր կարգավիճակով հավասարարժեք է եղել ամուսնուն և աստվածացել է իր կյանքի օրոք: Հատկապես այն հանգամանքը, որ նա կրել է փարավոնի և գլխավոր քուրմի տիտղոսները, թույլ է տալիս ենթադրելու, որ նա մեծ ազդեցություն է թողել քաղաքական կյանքի վրա: Մասնագետները նշում են, որ ոչ միայն Կլեոպատրան խորհրդանշական նշանակություն տվեց թագի կրկնակի կիրառմանը: Բոլոր փարավոնները` Արսինոյա Երկրորդի հետնորդները, պատճենահանել են թագը, ունեցել են սրբացված կարգավիճակ և աջակցություն են ստացել քաղաքացիական պատերազմների ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
