Բացահայտվել է «լճափնյա» գողության մի քանի դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2010 14:58

Երեկ  ժամը 12.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կոնստանտին Ա.-ին: Պարզվել է, որ նա Սևանի լճափնյա «Ծովակ» հանգստյան գոտու տնակներից մեկի տանիքից գողացել է ալյումինե թիթեղներ:

Հետագա քննությամբ պարզվել է, Կոնստանտին Ա.-ն նոյեմբեր ամսին գողություններ է կատարել նաև Սևանի «Եթեր»  և «Վոյաժ»  հանգստյան գոտիների տարածքներից: Կատարվում է քննություն:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին հաջողվել է «լճափնյա» մեկ այլ գողություն բացահայտել. ժամը 17.00-ին բերման է ենթարկվել Ծովագյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Միշա Խ.-ն:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 25-ի երեկոյան «Սևան-2» հանգստյան տան հարակից վագոն-տնակի պատուհանի ապակին կոտրելով՝ մտել է ներս և գողացել ռադիոընդունիչ, ապա փորձել է գողանալ ալեհավաքը, սակայն չի կարողացել: Պատճառված վնասի չափը 50.000 դրամ է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply