202 ավտոպատահար, 28 զոհ և 264 վիրավոր` մեկ ամսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2010 14:46

Այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստանի տարածքում արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 192 դեպք, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել է, 280-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply