Դատարկ ջրավազանն ընկած 25-ամյա երիտասարդի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 14:31
Երեկ ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 1985 թ. ծնված Էրիկ Դիևյանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Է.Դիևյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
