«Ղարաբաղյան հարցը էթնիկական պատերազմ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 25, 2009 14:18

hpim14811«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԼՂՀ բանակցություններից և չտա որևէ տարածք` թղթի դիմաց, քանի որ միայն տարածքի դիմաց են տարածք հանձնում:

«Կամ էլ մենք պետք է բանակցենք` բայց սպասելով պատերազմի, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինել բանակն ու ռազամատենչ հայտարարություններ անել, իսկ դպրոցական դասագրքերում Հայաստանը դարձնել Արևելյան Ադրբեջան»,- ասաց նա:

Բանախոսը սխալ է համարում այն փորձագետների կարծիքը, ովքեր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը համեմատում են այլ խնդիրների, հատկապես` ֆրանս-գերմանականի հետ: «ԼՂՀ հարցը ուրիշ ոչ մի հարցի նման չէ»,- ասում է նա և ավելացնում, որ ինքն այս հակամարտության մեջ տեսնում է նաև էթնիկական խնդիրներ: «Ղարաբաղյան հարցը չի կարող բանակցային տարբերակով լուծվել, քանի որ դա էթնիկական պատերազմ է»,- ասաց նա:

«Հայաստանի հետ բանակցելու համար Ադրբեջանը պետք է ավելի շահագրգռված լինի, քանի որ մենք թե’ աշխարհագրական առումով, թե’ պատմության մեջ, թե’ էթնիկապես որևէ բան ապացուցելու խնդիր չունենք»,- ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով Ջավախքի խնդրին` բանախոսն ասաց, որ այստեղ էլ հայերի ճնշումների պատճառը մեր պետության «գերանտարբերությունն» է: «Եթե Ադրբեջանը դա բացահայտ է անում, Վրաստանը նույնն անում է ավելի գաղտնի»,- ասում է Աբրահամյանն ու չի բացառում, որ եթե այդ անտարբերությունը շարունակվի, Վրաստանն էլ կանցնի բացահայտ գործողությունների` ինչպես, օրինակ, պատգամավոր Շիրակ Թորոսյանին կամ վերջերս էլ Իգոր Մուրադյանին Վրաստան չթողնելն էր:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply