2008-ին բանակայինների կողմից 30 դիմում-բողոք է ներկայացվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 27, 2009 15:47

mhm41876-1«Զինծառայողների իրավունքները բանակում այնքան պաշտպանված չեն, որքան մենք կցանկանայինք, այդ իսկ պատճառով զեկույցն արտահերթ է». այսօր
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ Զինված Ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» թեմայով արտահերթ զեկույցի համատեքստում ասաց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` 2008 թ.-ին բանակայինների կողմից ստացվել է մոտ 30 պաշտոնական դիմում-բողոք: «Մենք հիմնվում ենք ոչ միայն դիմումների, այլև սեփական մոնիտորինգի և ուսումնասիրությունների արդյունքների վրա»,- ասում են ՄԻՊ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետները`ավելացնելով, որ զեկույցի նպատակն է հանրայնացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության միջոցների մասին երաշխիքները, որոնք պետք է հասանելի լինեն նրանց:

«Հայաստանի զինված ուժերում առկա բացասական երևույթների պատճառներից է հրամանատարական կազմի ոչ պատշաճ կրթական և մասնագիտական մակարդակը,-ասում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան,- Դրա հետևանքով ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ»:

Բանախոսներն ասում են, որ զինված ուժերում տիրող իրավիճակը թույլ է տալիս այնպիսի անձանց զորակոչ, որոնք ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ: 2008 թ. իրենց վնաս հասցրած 115 զինծառայողներից 21-ը բանակ են զորակոչվել տարբեր տեսակի նյարդային և հոգեկան հիվանդություններով:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply