Հրդեհներ անտառներում և խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2010 14:18

Երեկ ժամը 12.26-ին ահազահգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատանը հարակից անտառում: Դեպքի վայր են մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.05-ին, մարվել` 13.40-ին: Այրվել է 1,5 հա անտառային տարածք:

Նույն օրը, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Արաքուն» անտառային տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.40-ին, մարվել` 15.00-ին: Այրվել է 2500 քմ. խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 13.28-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս-Կապան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի հատուկ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել` 14.00-ին: Այրվել է 1200 քմ. խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-իn հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.35-ին: Այրվել է 12 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 19.30-ին ահազագ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 25-րդ կմ-իn հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 21.00-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել` 05.55-ին: Այրվել են Հ. Հակոբյանին պատկանող տան բակում պահեստավորած 400 հակ անասնակեր, Թ.Փոթեյանին պատկանող անասնագոմում պահեստավորած 200 հակ անասնակեր և հացատան 50 քմ մակերեսով տանիքը:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply