Մեդվեդև.ԵԱՀԿ-ում հարկ է մշակել հակամարտության կարգավորման միասնական սկզբունքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2010 14:09

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է հակամարտության կարգավորման միասնական սկզբունքներ մշակելու անհրաժեշտության մասին, սակայն ընդգծել է, որ դրանք պետք է գործեն ցանկացած իրավիճակներում: Նրա խոսքով` այդ սկզբունքներից են` ուժ չգործադրելը, կողմերը` հենց իրենք, ձեռք բերեն համաձայնություններ, բանակցությունների և խաղաղապահ ձևաչափերի համաձայնությունների նկատմամբ հարգանքի դրսևորումը, հակամարտության գոտում հայտնված քաղաքացիներին իրավունքի ապահովումը:«Կրկնում եմ, որ այդ հարցերի կարգավորումը իրապես պետք է լինի բացարձակ խաղաղ: Ռազմական ուժի կիրառումը, ինչպես դա արեց Վրաստանի ղեկավարությունը Հարավային Օսիայի նկատմամբ 2008 թվականի օգոստոսին, բացարձակ անընդունելի է»,- հայտարարել է  Մեդվեդևը:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply