Երբ մրցակարգն անկատար է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2010 14:17

Առայժմ հարցական է Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմի մասանակցության հարցը Եվրոպայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ մրցամարտերին: Բանն այն է, որ այս ստուգատեսն անկատար է և մասնակից 36 թիմերից 32-ը շարունակելու է պայքարը: Այդպիսի իրավունքի հնարավոր է արժանանա նաև խմբային մրցաշարում բոլոր` 4 հանդիպումները տանուլ տված հայկական ակումբը:«Հատիսը» առայժմ 31-րդ տեղում է: Այն ունի – 69 գնդակների միավորների տարբերություն: Լրացուցիչ գործակիցներով «Հատիսից» տեսականորեն կարող են առաջ անցնել ռումինական «Կրայովան» (-82) և Կիպրոսի «Պետրոլինան» (-152), որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 32-րդ և 33-րդ տեղերը, սակայն դեռևս  երեքական խաղ են անցկացրել:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply