ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2010 13:44

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը սկսվում է այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` վերջին 11 տարիների ընթացքում բարձր մակարդակներով առաջինը: Գագաթնաժողովին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա կբարձրաձայնի ռուսական դիրքորոշումն այն մասին, թե Եվրոպայում  ինչպես հասնեն փոխադարձ վստահության: ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցում են 56 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև համագործակցության հարցերով 12 գործընկերային պետություններ: Մասնավորապես` Աստանա է ժամանել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԱՊՀ-ն , ՀԱՊԿ-ը:Գագաթնաժողովի օրակարգում անվտանգության , զենքի  չտարածման պայմանագրի, ինչպես նաև առաջիկայում ԵԱՀԿ-ի խնդիրներն են:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply