Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը` 3-րդ մրցանակակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2010 13:44

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում անցկացված  շախմատի ԱՄՆ-ի բաց առաջնությունում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, 8 հնարավորից վաստակելով 6 միավոր, 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ջոշուա Ֆրիդելի և միջազգային վարպետ Էնրիկո Սևիլանոյի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Խաչիյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ հաղթող ճանաչվեց Ֆրիդելը: Մրցաշարին մասնակցում էին ևս մի քանի հայ շախմատիստներ: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաղթողներից ետ մնաց կես միավորով և 41 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը և Լեռնիկ Մանուկյանը հավաքեցին 4-ական միավոր:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply