ԿԳՆ-ն հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2010 13:14
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների և դրանց հետագա զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման ապահովման նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ` հետևյալ անվանակարգերով.
1. Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի բարելավում` որպես  շարժունությունը ապահովող և Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքին ինտեգրման կարևոր գործիք:
2. Բարձրագույն և ուսումնական հաստատությունների կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի կատարելագործում:
3. Ուսանողների գնահատման նոր մեխանիզմների մշակում և ներդրում:
4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն:
Առաջին երեք անվանակարգերի դրամաշնորհների մրցույթները նախատեսված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, իսկ չորրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող կազմակերպությունների համար:
Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply