Իրանցի միջուկաբաններին ոչնչացրել են Իրանի հատուկ ծառայությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 11:58
Ալ Արաբիա» տեղեկատվական գործակալությունը, վկայաբերելով իրանական աղբյուրները,երեքշաբթի գիշերը տեղեկացրել է այն մասին, որ միջուկաբանների վրա հարձակվել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Միաժամանակ, աղբյուրի դիտարկմամբ`«Ահաբեկչական կազմակերպության համար բավական դժվար էր միանգամից 2 հարձակում իրականացնելը` և դեռ միմյանց այդքան մոտ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իրանցի միջուկաբանների դեմ կազմակերպած ահաբեկչության համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ_ին: Նախօրեին Իրանի ժողովրդական աշխարհազորի` Բասաջի հրամանատար Մոհամմեդ Ռեզա Նաքդին հայտարարել է«Այդ չարագործ սպանությունը կազմակերպողները` ԱՄՆ-ն և սիոնիստական վարչակարգը, պետք է իմանան , որ իրենց ինտրիգը անպատասխան չի մնա»: Երկուշաբթի` նոյեմբերի 29-ին, առավոտյան ժամը 7 անց 45 րոպեին, միանգամից երկու հարձակում է իրականացվել 2 միջուկաբան գիտնականների վրա.«Շահիդ» համալսարանի պրոֆեսոր Մաջիդ Շահրիարին սպանվել է, մյուսը` Ֆերեյդուն Աբբասին ծանր վիրավորվել է:Նրանց ավտոմեքենաների վրա հարձակվել են մոտոցիկլավարները` ռումբեր նետելով պրոֆեսորական ավտոմեքենաների պատուհաններից ներս:






Facebook
Tweet This
Email This Post
