Ինտերպոլը WikiLeaks ինտերնետային կայքէջի հիմնադրին միջազգային որոնում է հայտարարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 11:11
Ինտերպոլը WikiLeaks ինտերնետային կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջին, ով մասնագիտացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակման հարցում, հայտարարել է միջազգային որոնում: Այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը: 39-ամյա Ասանջի նկատմամբ, այսպես ասած`«կարմիր ծանուցաթերթ» է ներկայացվել, ինչը նշանակում է, որ նա ընդգրկվել է առավել որոնվող հանցագործների ցուցակում:Ինտերպոլի հետ համագործակցող երկրներին կարգադրված է ձերբակալել Ասանջին, եթե վերջինս հայտնվի նրանց տարածքներում: Շվեդիայի իշխանությունները մեղադրում են WikiLeaks-ի հիմնադրին` սեռական բռնությունների հարցով: Սակայն ինքը հերքում է այդ մեղադրանքը` պնդելով, թե պատճառը իր դիմակազերծող գործունեությունն է: Ասանջի դեմ գործ են հարուցել նաև Ավստրալիայի իշխանությունները:






Facebook
Tweet This
Email This Post
