Էկվադորը հրաժարվել է Ասանջից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2010 10:51

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան նախօրեի գիշերը հայտարարել է, որ WikiLeaks ինտերնետային կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջին ապաստարան տալու վերաբերյալ առաջարկին ինքը` անձամբ, հավանություն չի տվել: Նա նաև նշել է, որ Էկվադորի արտաքին քաղաքական գերատեսչությունը այսօրինակ առաջարկ չի արել: Հայտարարությունն այն մասին,  թե  Էկվադորը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադրին` առանց նախապայմանների, արել է երկրի փոխարտգործնախարարը: Ներկայումս Ասանջը հավանաբար  թաքնվում է Լոնդոնում, որտեղից նա կապ է հաստատում տեղեկատվական տարբեր գործակալությունների հետ:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply