Մինչեւ 2012թ. Արցախում էլեկտրաէներգիայի սակագինը փոփոխություն չի կրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2010 10:27

Արցախում օգտագործվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալը 260 մլն կվտ/ժամ է, որի 55 տոկոսը ներկայումս արտադրվում է տեղում, իսկ 45 տոկոսը ներկրվում է Հայաստանից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կարլեն Պետրոսյանը, «Արցախ հէկ» ընկերության կողմից կառուցվող 3 փոքր հէկ-երը 2011 թվականին շահագործման հանձնելուց հետո ԼՂՀ-ն ոչ միայն կդառնա ինքնաբավ, այլեւ էլեկտրաէներգիա արտահանող երկիր:

Հէկ-երի կառուցմանը զուգընթաց, ըստ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում նաեւ բաշխիչ ցանցերը նոր սարքավորումներով վերազինելու ուղղությամբ, որոնց հնամաշ լինելու պատճառով` տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի մեծ կորուստներ են լինում: «Արմենպրես»-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք` առաջիկայում Արցախում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն լինի, Կ. Պետրոսյանը պատասխանեց, որ բնակչությանը մատուցվող էլեկտրաէներգիայի 25 դրամ սակագինը մինչեւ 2012թ. փոփոխություն չի կրի:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply