Ադրբեջանի զորամասերից մեկում զինվորը մահացել է անհայտ հիվանդությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2010 10:18

Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում զինվոր է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Milli.Az» պորտալը հայտնել է, որ մահացած 19-ամյա զինվոր Մեհեմմեդ Ալիեւը ծառայության մեջ է եղել քրեակատարողական ծառայության պահպանության ջոկատում: Դեռեւս անհայտ է այս տարվա ապրիլին Շարուրի շրջանային կոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության կանչված Մ.Ալիեւի մահվան պատճառը: Նախիջեւանի ինքնավար հանրապետության զինվորական դատախազությունը հայտնել է, որ զինվորը մահացել է ինչ-որ անհայտ հիվանդությունից, որը, հնարավոր է, պարզվի նրա դիահերձումից հետո:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply