Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ. Նա մնալու է առանձին խցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | դեկտեմբերի 1, 2010 1:10
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին Այսօր` նոյեմբերի 30-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Այս քայլը  Աարդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը բացատրել է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, «Արթիկ» ՔԿՀ-ում քաղբանտարկյալը մնալու է առանձին խցում` փակ ռեժիմով: Սա, ըստ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի, արվել է նրա համար, որպեսզի խոչընդոտվի Նիկոլ Փաշինյանի լրագրողական գործունեությունը եւ նա գրելու հնարավորություն չունենա: Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու պահանջով հայտարարություն են տարածել ստեղծագործական միությունների ղեկավարները: Մինչ այդ մեծ հասարակական աղմուկ էր բարձրացել այն կապակցությամբ, որ ՔԿՀ-ում հարձակում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի դեմ, որից հետո 100-ից ավելի մտավորականներ հանդես եկան հայտարարությամբ, պահանջելով ազատ արձակել լրոգրողին: Լուրեր Հայաստանից – NEWS.am
Դիտվել է 903 անգամ:

Leave a Reply