ՙՊետք է ամեն ինչ անենք հայություն թիմի հաղթանակի համար՚ Վազգեն Մանուկյանի հանդիպումն առաջատար ուսանողների հետ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 1, 2010 0:28
ՙԱյսօր Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձեւավորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային էլիտան: Եթե հարեւան երկրները հարյուրմիլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց հազարավոր ուսանողներին արտասահմանյան առաջնակարգ համալսարաններում կրթություն տալու համար, մեր երկրում առայժմ այդ հնարավորությունը չկա: Փոխարենը մեր երկիրը խրախուսում է փայլուն ու առաջադեմ երիտասարդներին: Իսկ այսպիսի միջոցառումները եւ հանդիպումները մեր երկրի զարգացման գործում ներդրում ունեցած անհատականությունների հետ օգնում են երիտասարդներին    ձեւավորել մեր երկրի առաջընթացի տեսլականը:
Հանդիպման հյուրը` Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ բազմիցս է փորձել հասկանալ    մարդկային որ ոլորտն է ամենակարեւորը կյանքում: Եվ փիլիսոփայական տարաբնույթ եզրահանգումները ցույց են տվել, որ ընտանիքի, ընկերության, հավերժությունների հանդեպ եզրահանգումները   անկախ այն հանգամանքից, թե որ դարաշրջանում են ձեւավորվել, գրեթե չեն տարբերվում միմյանցից: Մարդկային հասարակարգերն անընդհատ ալիքաձեւ փոփոխությունների են ենթարկվում`   բռնապետությունից ժողովրդավարություն, մենիշխանությունից ազատականացում եւ այլն: Պարզ չէ նաեւ, թե ինչ է հաջորդելու այսօրվա հասարակարգին: ՙՍակայն գիտության եւ նոր տեխնոլոգիաների ոլորտում ալիքաձեւ շարժում չկա: Այստեղ ամեն ինչ կուտակվում է, եւ ոչինչ չի կորչում՚: Սեփական կյանքի ընթացքում ականատեսը եղած զարգացումները մատնանշելով`  ինքնաթիռի, սառնարանի, հեռախոսի, հեռուստացույցի ու համակարգչի   նախկինում անպատկերացնելի թվացող մուտքը մեր կենցաղ, նա եզրակացրեց. ՙՀպարտ պետք է լինեք, որ մարդկության ամենակարեւոր ոլորտներից մեկն եք ընտրել: Եվ այս ոլորտում գործելու եք   առանց զոհաբերությունների, ավելին   ինքներդ ձեզ ու շրջապատին բարեկեցություն ապահովելով՚:
Բանախոսի համոզմամբ, մարդն իր կյանքի ողջ ընթացքում թիմի անդամ է. նախ   բակում, հետո    դասարանում, ընկերների շրջանում, ընտանիքում: Նա առանց թիմի ապրել չի կարող: ՙՄենք հայություն թիմի անդամ ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս թիմի հաղթանակի համար: Իսկ մեր թիմի հպարտությունն ու ձեռքբերումները շատ բանով ձեզանից են կախված՚, ասաց Վ. Մանուկյանը:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիայի եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, ՙՔվանտ՚ վարժարանի, Երեւանի ՙԱնանիա Շիրակացի՚ ճեմարանի, Գյումրու ՙՖոտոն՚ վարժարանի եւ Վանաձորի ՙԷվրիկա՚ վարժարանի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում`   Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է  սկսած 2005 թվականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել եւ գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում արդեն մի քանի ամիս է`   պարբերական հանդիպումներ են կազմակերպվում ակումբի անդամների եւ Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաեւ հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը:
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Գայանե Մարկոսյան
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ

ՙՊետք է ամեն ինչ անենք հայություն թիմի հաղթանակի համար՚Վազգեն Մանուկյանի հանդիպումն առաջատար ուսանողների հետ
Այսօր Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձեւավորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային էլիտան: Եթե հարեւան երկրները հարյուրմիլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց հազարավոր ուսանողներին արտասահմանյան առաջնակարգ համալսարաններում կրթություն տալու համար, մեր երկրում առայժմ այդ հնարավորությունը չկա: Փոխարենը մեր երկիրը խրախուսում է փայլուն ու առաջադեմ երիտասարդներին: Իսկ այսպիսի միջոցառումները եւ հանդիպումները մեր երկրի զարգացման գործում ներդրում ունեցած անհատականությունների հետ օգնում են երիտասարդներինª ձեւավորել մեր երկրի առաջընթացի տեսլականը:    Հանդիպման հյուրըª Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ բազմիցս է փորձել հասկանալª մարդկային որ ոլորտն է ամենակարեւորը կյանքում: Եվ փիլիսոփայական տարաբնույթ եզրահանգումները ցույց են տվել, որ ընտանիքի, ընկերության, հավերժությունների հանդեպ եզրահանգումներըª անկախ այն հանգամանքից, թե որ դարաշրջանում են ձեւավորվել, գրեթե չեն տարբերվում միմյանցից: Մարդկային հասարակարգերն անընդհատ ալիքաձեւ փոփոխությունների են ենթարկվումª  բռնապետությունից ժողովրդավարություն, մենիշխանությունից ազատականացում եւ այլն: Պարզ չէ նաեւ, թե ինչ է հաջորդելու այսօրվա հասարակարգին: ՙՍակայն գիտության եւ նոր տեխնոլոգիաների ոլորտում ալիքաձեւ շարժում չկա: Այստեղ ամեն ինչ կուտակվում է, եւ ոչինչ չի կորչում՚: Սեփական կյանքի ընթացքում ականատեսը եղած զարգացումները մատնանշելովª ինքնաթիռի, սառնարանի, հեռախոսի, հեռուստացույցի ու համակարգչիª նախկինում անպատկերացնելի թվացող մուտքը մեր կենցաղ, նա եզրակացրեց. ՙՀպարտ պետք է լինեք, որ մարդկության ամենակարեւոր ոլորտներից մեկն եք ընտրել: Եվ այս ոլորտում գործելու եքª առանց զոհաբերությունների, ավելինª ինքներդ ձեզ ու շրջապատին բարեկեցություն ապահովելով՚:Բանախոսի համոզմամբ, մարդն իր կյանքի ողջ ընթացքում թիմի անդամ է. նախª բակում, հետոª դասարանում, ընկերների շրջանում, ընտանիքում: Նա առանց թիմի ապրել չի կարող: ՙՄենք հայություն թիմի անդամ ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս թիմի հաղթանակի համար: Իսկ մեր թիմի հպարտությունն ու ձեռքբերումները շատ բանով ձեզանից են կախված՚, ասաց Վ. Մանուկյանը: Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիայի եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, ՙՔվանտ՚ վարժարանի, Երեւանի ՙԱնանիա Շիրակացի՚ ճեմարանի, Գյումրու ՙՖոտոն՚ վարժարանի եւ Վանաձորի ՙԷվրիկա՚ վարժարանի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերումª Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում էª սկսած 2005 թվականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին:Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել եւ գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում արդեն մի քանի ամիս էª պարբերական հանդիպումներ են կազմակերպվում ակումբի անդամների եւ Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաեւ հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը:

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Գայանե ՄարկոսյանՍինոփսիս Արմենիա ՓԲԸ

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply