ՄԱԿ-ը Հայաստանին 72 մլն դոլար գումար կտրամադրի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 24, 2009 19:17

mhm43030-copyՀՀ կառավարությունում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի` Հայաստանին կտրամադրվի 72 մլն դոլար` 2010-2015թթ. մի շարք ծրագրերի իրականացման համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ այդ գումարները կուղղվեն մի քանի ուղղություններով` սոցիալական ծրագրեր, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, շրջակա միջավայրի և աղետներից պաշտպանություն, տարածքային համաչափ զարգացում: Վարչապետը կարևորել է այդ ծրագրերի իրականացումը` նշելով, որ դրանք էական նշանակություն կունենան ՀՀ տնտեսության զարգացման համար:
Նա նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը սկսվել է 1992-ից: Ներկայում Հայաստանում ՄԱԿ-ի ենթակայությամբ գործում է 14 գործակալություն և գրասենյակ: Այսուհետ դրանք իրենց աշխատանքները կիրականացնեն մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում:

Վիդալն իր հերթին տրամադրվող միջոցներով իրականացվելիք աշխատանքների շարքից առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, նոր աշխատատեղերի ստեղծումը, քաղաքացիների մասնակցության ակտիվացումն ազգային գործընթացներին: Ըստ նրա` ՄԱԿ-ն այդպիսով շարունակում է իր աջակցությունը` Հայաստանում լուծելու խոցելի խմբերի խնդիրները:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply