Օբաման հայտարարել Է 2 տարով ԱՄՆ-ի բոլոր պետծառայողների աշխատավարձերի «սառեցման» մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 18:09

Ամերիկացի պետական ծառայողների աշխատավարձերը երկու տարով «կսառեցվեն» երկրի՝ 1,3 տրիլիոն դոլար կազմող բյուջեի պակասուրդի դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: «Պակասուրդը վերահսկելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ են զոհողություններ, եւ դրանք, այդ թվում, պետք Է կրեն նաեւ պետական ծառայողները:

Վերջ ի վերջո, ընտանիքները եւ գործարարությունը հարկարդված են գոտներն ավելի պինդ ձգելու, նաեւ կառավարությունը պետք Է դա անի® Հենց այս պատճառով այսօր ես առաջարկում եմ համերկրային քաղաքացիական ծառայողների համար աշխատավարձի «սառեցում» երկու տարով՝ 2011 եւ 2012 թվականներին: Դա չի վերաբերի միայն զինվորականներին»,- ասել Է Օբաման իր հատուկ հայտարարության մեջ:

Նա խոստովանել Է, որ որոշումն ինքը հեշտությամբ չի ընդունել: «Սա այն շատ միջոցներից առաջինն Է, որոնք մենք ձեռնարկում ենք, որպեսզի մեր երկիրը վերադարձնենք ֆինանսական կայունության, որը մեզ բոլորիցս զոհողություններ Է պահանջում»,- ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահը: Պետական ծառայողների աշխատավարձերի «սառեցումն» ԱՄՆ-ին թույլ կտա 2011 թվականին տնտեսել 2 միլիարդ դոլար, 28 միլիարդ՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում եւ ավելի քան 60 միլիարդ՝ հաջորդ տասը տարում, հաղորդել Է Սպիտակ տունը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply