Էկվադորը պատրաստ Է ապաստան տրամադրելու «Վիկիլիքս»-ի ստեղծողին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 30, 2010 18:07
Էկվադորը պատրաստ Է ապաստան տրամադրելու «Վիկիլիքս» ինտերնետ-կայքի ստեղծող Ջուլիան Ասանջին, որին բռնելու համար Շվեդիայի իշխանությունները միջազգային որոնում են հայտարարել: Այս հայտարարությունն արել Է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Կինտո Լուկասը: «Մենք պատրաստ ենք անարգել եւ առանց որեւիցե պայմանների նրան բնակության իրավունք տրամադրելու Էկվադորում»,- ընդգծել Է Լուկասը տեղական զանգվածային լրատվամիջոցներից մեկի հետ կայացած հարցազրույցում: Էկվադորի արտաքին գործերի փոխնախարարն ասել Է. թե ինքը բարձր Է գնահատում Ասանջի ջանքերը, որն «անդուլ վարում Է հետաքննություններ եւ փորձում Է լույս սփռել» որոշ պետական կառույցների գործունեության գաղտնի ասպեկտների վրա:
Դիտվել է 1603 անգամ:





Facebook
Tweet This