Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 30, 2010 17:12

Այսօր  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Շնորհավորելով Ի.Կուխտային  դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply