Թոշակառու ամուսինները կես միլիոն են շահել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2010 16:34

2 130 դրամի առեւտուրը Հակոբյանների ընտանիքին 500 հազար դրամի շահում է պարգեւել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԱ պետական եկամուտների կոմիտեից, վերջից յոթ թվի համընկնմամբ շահող է դարձել 92734590 հատուկ համարով կտրոնը: 73-ամյա Հերիքնազ տատիկին այն տրվել էր քաղցրավենիք գնելիս: Այն, որ երջանիկ համարով կտրոնն իրենց ձեռքում է, Հակոբյանների ընտանիքն իմացել է միայն ամսվա վերջում` նոյեմբերի 29-ին զանգահարելով Պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»:

«Արարատբանկ»-ում այսօր Հակոբյանները ստացել են շահումը: Բանկը շահող ընտանիքին նաեւ նվեր քարտ է հանձնել: «Իմ ծնողները մտադիր են այդ գումարով բնակարանի ջեռուցման խնդիրը լուծել»,-նշել է Հակոբյանների դուստրը`Լաուրան: Տեղեկացնենք, որ առ այսօր «Արարատբանկ»-ի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է 128մլն դրամի պարգեւավճար եւ բոնուս, որից 18մլն դրամը` պարգեւավճար, 110մլն-ը` բոնուս:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply