Մոսկվայում պաղպաղակի արտադրությունը տասնապատիկ կրճատվել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 24, 2009 19:11

cbxrwrpjuu1214231996Մեկ տարում Մոսկվայում պաղպաղակի արտադրությունը տասնապատիկ կրճատվել Է, բայց մոսկվացիները դա չեն նկատել, քանի որ տարբերությունը լրացնում են տարածաշրջանների արտադրողները. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդել Է Ռուսաստանի պաղպաղակագործների միության գլխավոր տնօրեն Վալերի Ելխովը:
«2009 թ. սկզբի դությամբ Մոսկվայում արտադրվել Է 1 093 տոննա պաղպաղակ: 2008 թ. այս ցուցանիշը կազմել Է 10 835 տոննա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Է Ելխովը:

Ըստ  Ելխովի` Մոսկվան նախկինի պես տարեկան սպառում Է 40–45 հազար տոննա պաղպաղակ:

Մոսկովյան շուկայում ներկայացված Է 150 տեսակ պաղպաղակ` Էժան մրգայիններից մինչեւ պաղպաղակե  տորթեր:

Մոսկվայում սառնանուշի  արտադրություն սկսել են 1947 թ.` տարեկան  մինչեւ 40 տոննա: 90-ականներին Մոսկվայում սկսեցին հայտնվել նոր ֆիրմաներ:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply