Թուրքիայում ձերբակալել են իսլամիստական խմբավորման 200 ակտիվիստի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 24, 2009 18:19
Թուրքիայում իսլամիստական կարգերի ջատագով, անլեգալ «Հիզբ Ալթահրիր» խմբավորման դեմ նոր գործողություն է իրականացվել: Թուրք իրավապահներն այսօր առավոտյան երկրի ավելի քան 2 տասնյակ նահանգներում որոնողական գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում ձերբակալվել է կազմակերպության շուրջ 200 անդամ: «Հիզբ Ալթահրիր»-ը ֆինանսավորվում է որոշ արաբական երկրների ու պակիստանյան սուննի արմատական կազմակերպությունների կողմից: Ստեղծվել է անցած դարի 50-ականներին, սերտորեն համագործակցել է Հորդանանում և Եգիպտոսում ստեղծված «Իսլամիստ եղբայրներ» շարժման հետ` նպատակ ունենալով նախ արաբական, հետո` ոչ արաբական մահմեդական երկրներում վերականգնել խալիֆի ինստիտուտը և իսլամական երկրները կառավարել Շարիաթի օրենքներով:






Facebook
Tweet This
Email This Post
