Զեհավորված վարդագույն ադամանդը`23,2 միլիոն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 30, 2010 16:13
Յուրահատուկ զեհավորված վարդագույն ադամանդը`14,23 կարատանոց, վաճառվել է ԱՄՆ-ի Christie’s աճուրդում 23,2 միլիոն դոլարով: Սա թանկարժեք այս քարի աճուրդի գնային ռեկորդ էր: Այն ձեռք է բերել անանուն գնորդը:Այս աճուրդում վաճառվել է 79 միլիոն դոլար արժողությամբ թանկագին քարեր:«Ռեկորդային գները ցույց են տալիս, որ ասիական շուկայում կա այս ապրանքների մեծ պահանջարկ»,- հայտարարել է Christie’s աճուրդի թանկարժեք քարերի բաժնի ղեկավար Ուիքի Սեքը:






Facebook
Tweet This
Email This Post
