Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիայի դիվանագիտությանը առնչվող WikiLeaks-ի հրապարակումների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 15:56

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիային վերաբերող դիվանագիտական տեղեկատվության արտահոսքի առնչությամբ, որը հայտնվել է WikiLeaks-ի հրապարակումներում: CNN Turk-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավութօղլուի խոսքով` ծագած թյուրիմացությունները վնաս չեն հասցնի Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին: Էրդողանը հայտարարել է , թե WikiLeaks կայքէջի լրջությունը կասկած է հարուցում: Ակնհայտ է , որ Վաշինգտոնում Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փորձել են մեղմացնել կայքէջի հարուցած աղմուկը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply