Անվճար զանգեր` iPhone հեռախոսներից օգտվողների միջև

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 27, 2009 15:38

iphoneiPhone հեռախոս ունեցողներն արդեն կարող են անվճար զանգել միմյանց: Տեղադրելով իրենց հեռախոսների մեջ eBay Inc ընկերության կողմից հատուկ iPhone-ների համար ստեղծված Skype-ը` iPhone հեռախոսներից օգտվողները կարող են անվճար զանգել միմյանց: Հայաստանյան բջջային օպերատորներից միայն Beeline ընկերությունն է տրամադրում այս ծառայությունից օգտվելու հնարավորություն, իսկ Vivacell-ի բաժանորդների սպասարկման աշխատակցի խոսքերով` իրենց ցանցում այդ ծառայությունը դեռ չի գործում:

Skype-ն անվճար ինտերնետային ծրագիր է, որը հնրավորություն է ընձեռում կատարել անվճար ձայնային և տեսազանգեր համակարգչից համակարգիչ: Բացի այդ, հնարավոր է կատարել վճարովի զանգեր համակարգչից դեպի աշխարհի տարբեր երկրների ստացիոնար և բջջային հեռախոսահամարներին: Սակայն ընկերության մասնագետները որոշել են չսահմանափակվել համակարգչային կապով: Նախքան այս Skype-ը հայտարարել էր Nokia հեռախոսների համար իր ծառայությունների մեկնարկի մասին, իսկ այժմ ուշադրություն է դարձրել առավել հայտնի բջջային հեռախոսների մոդելների վրա և կարծում է, որ սա կշահագրգռի գնորդներին` ապահովելով iPhone հեռախոսների համար մեծ թվով սպառողներ: Ի տարբերություն համակարգչային Skype-ի, այս ծառայությունից օգտվողի համար կոնտակտ համարներ են ծառայում հեռախոսում մուտքագրված համարները: Մոտ ապագայում ընկերության մասնագետները կստեղծեն նաև տեսազանգեր իրականացնելու հնարավորություն: Skype-ի օպերացիոն գծով տնօրեն Սքոթ Դերչսլեգի խոսքերով` iPhone հեռախոսների համար նախատեսված ծրագիրը հնարավոր է անվճար բեռնել իրենց պաշտոնական կայքից, իսկ Skype չունեցող հեռախոսներին զանգելու դեպքում նախկինի պես գանձվելու է րոպեավճար: Բջջային Skype-ով մոտ ապագայում կապահովվեն նաև BlackBerry հեռախոսները, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես կհայտարարի:

Դիտվել է 3072 անգամ:
Print Friendly

Leave a Reply