Ծեծելով սպանել է մարդու, ապա խոստովանել կատարվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2010 14:49

Երեկ  ժամը 18.00-ին,  ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտյոմ Ս.-ն և խոստովանել, որ մարդ է սպանել:

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զոնալ կայան»  թաղամասում` երկաթգծի մոտ,  50-55 տարեկան տղամարդու դիակ կա:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին դիակի ինքնությունը պարզվել է՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 1957 թ. ծնված Գեղամ Պողոսյան:

Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանության ՔՀԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի և Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գ. Պողոսյանին Պտղնի գյուղի գերեզմանատան տարածքում ծեծելով սպանել է 1976 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, ապա դիակը տեղափոխել «Զոնալ կայան»  թաղամասի երկաթգծի մոտ:

Արտյոմ Ա.-ն ձերբակալված է:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply