Եգիպտոսում ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների խախտումների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 14:41

Եգիպտոսում երեքշաբթի սպասում են կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. ընտրվեց խորհրդարանի 508 պատգամավոր, ևս 10 օրենսդիրների  հավելումը նախագահի հայեցողության տակ է: Միջազգային ԶԼՄ-ների գնահատմամբ`ընտրությունները ուղեկցվել են զանգվածային անկարգությամբ. 3 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Կահիրեում կիրակի լույս երկուշաբթի գիշերը սպանվել է թեկնածուներից մեկի որդին:

Գազայի հատվածին սահմանակից Էլ Արիշում բախվել են կառավարող` ազգային- ժողովրդավարական կուսակցության և անկախ թեկնածուները: Եգիպտոսի խորհրդարանում ավանդաբար մեծամասնություն են կազմել կառավարող ` ազգային- ժողովրդավարական կուսակցության թեկնածուները: Խորհրդարանի նոր կազմում նրանք զբաղեցնում են երկու երրորդը: Այս կերպ նրանք ճնշել են իսլամիստներին:«Մահմեդական եղբայրները» նախատեսել էին օրենսդիր մարմնում ունենալ 155 մանդատ, սակայն նրանք արդեն խոսում են նոր խորհրդարանում իրենց ներկայացուցիչների ձախողման մասին:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply