Մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 30, 2010 14:41
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած վիճակահանությամբ որոշվեցին ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների առաջնությունների ընտրական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները: Եվրոպայի 2011-12-ի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ընտրանին հայտնվել է 9-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Ուելսի և Լիտվայի հավաքականների հետ։19 տարեկանների Հայաստանի հավաքականը 10-րդ խմբում է և կհանդիպի Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի թիմերին։ Մրցավայրերը կորոշվեն ավելու ուշ:
Դիտվել է 1019 անգամ:





Facebook
Tweet This